Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիայի» մամուլի քարտուղարը հաստատել է, որ ընկերությունը վաճառվում է, ընթանում են ինտենսիվ բանակցություններ, այդ թվում նաև` իտալացի պոտենցիալ գնորդների հետ: 


Այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ առաջ «Airitalia»-ն հայտարարեց, որ դեկտեմբերից թռիչքներ է իրականացնելու «Զվարթնոց» միջազգային օդակայան, սկսեցին լուրեր շրջանառվել, թե իտալական ընկերությունը ցանկանում է գնել «Արմավիան»: 

Շուրջ մեկ տարի է, ինչ «Արմավիան» խնդիրներ ունի. ավիաընկերությունը պարտք է «Զվարթնոց» օդակայանին և դժվարությամբ է վճարում օդակայանի ծառայությունների համար սահմանված սակագները, իսկ երբեմն էլ կարճ ժամանակահատվածներով նրա գործունեությունը կասեցվել է: 

Լրատվամիջոցների հետ զրույցում Նանա Ավետիսովան ասել է, որ, ի թիվս իտալացիների, «Արմավիան» «առաջարկներ է սպասում ևս 2-3 ընկերություններից»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել