«Մեր թերթի երեկվա համարում Շվեդիայից «սխալմամբ» արտաքսված 38-ամյա Ստեփան Մելիքովի մասին նյութի հրապարակումից հետո նրան վերադարձրել են Շվեդիա։ Փաստաբան Վահե Սեդրակյանը երեկ զանգահարեց մեզ և հայտնեց, որ բարձրացած աղմուկի շնորհիվ ավելի քան 10 օր «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային գոտում գտնվող Մելիքովին վերադարձրել են Շվեդիա։ Մենք հայտնել էինք, որ Մելիքովին օգոստոսի 12-ին Շվեդիայի Թագավորությունից արտաքսել են Հայաստան, քանի որ նրա տարիքը, անունը և արտաքին տեսքը համընկել են մեկ այլ ՀՀ քաղաքացու տվյալների հետ։ Այսինքն՝ շփոթության արդյունքում։ Փաստաբանը, սակայն, այդ օրերի ընթացքում չէր կարողացել ոչ տեսակցել, ոչ էլ իրավական օգնություն ցուցաբերել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել