Շարունակում եմ դիմում-խնդրանքներիս շարքը և այսօր ուզում եմ դիմել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Հարգելի՛ պարոն Ալեքսանյան
Թեև Դուք բիզնեսով չեք զբաղվում, բայց, այնուամենայնիվ, արտադրում և վաճառում եք «շոտլանդական» վիսկի, «ռուսական» օղի, «ֆիննական» և «նորզելանդական» կարագ, «ուկրաինական» ձեթ, «հայկական» շաքար, «ալամ-աշխարհի» ալյուր և էլի շատ անհրաժեշտ ապրանքներ։ Շատ լավ եք անում, ես դեմ չեմ (համ էլ ես ո՞վ եմ, որ ԴԵՄ լինեմ)։
Բայց խնդրում եմ Ձեզ, ԴԵՂԵՐԻ փոխարեն ԿԱՎԻՃ մի վաճառեք։ Դեղի ֆալշը վնասակար է Ձեր ընտրողների առողջությանը։
Հարգանքով՝ Կարեն Քոչարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել