Lizard-SquadՄեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է վեց դեռահասի, ովքեր մասնակցել են Sony PlayStation Network և Microsoft Xbox Live խաղային ցանցի վրա հարձակումներին: Այդ մասին հայտնում է Variety-ն:

Մեծ Բրտանիայի Ազգային քրեական գործակալությունը հայտարարել է, որ դեռահասներն օգտագործել են գործիքներ, կազմակերպելով DDoS հարձակումներ ընկերությունների խաղային սերվերների վրա: Բացի Microsoft-ից և Sony-ից ցանցահենների զոհ է դարձել նաև Amazon-ը: Ցանցահենները պատկանել են Lizard Squad ցանցահենների խմբին: Ձերբակալվածները 15-ից 18 տարեկան են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել