Մոնպելյեի համալսարանի գիտնականները, հետազոտություն անցկացնելով, եկել են այդ եզրահանգման, որ տղամարդիկ ընտրում են արտաքինով իրենց նման կանանց։ Այս մասին գրում է «Le Figaro»–ն։ Հետազոտողները փորձի մասնակիցներին խնդրել են առաջարկված լուսանկարներից ընտրել իրենց համար առավել հրապուրիչ կանանց: 40%-ն ընտրել է այն կանանց լուսանկարները, որոնք մազերի ու աչքերի գույնով կամ շրթունքների հաստությամբ և այլնով իրենց են նման:
Այնուհետև հետազոտողներն ուսումնասիրել են 115 զույգերի, որոնց հարաբերությունները բավականին երկար ժամանակահատված են ընդգրկել։ Որպես չափանիշ ընդունվել է առնվազն մեկ երեխայի առկայությունը: Արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ իրար նման դիմագծեր ունեցողներն ընտրում են մեկը մյուսին:
Գիտնականներն ընդգծում են, որ կարևոր դեր է կատարում ոչ թե կոնկրետ դիմագծերի, այլ ընդհանուր նմանությունը։
Նյութի աղբյուրը՝ http://www.1in.am/arm/more_entertainment_135664.html
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3865306001899
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել