Image result for զինվորԱմեն օր քնում ենք՝ երկնավորին աղոթելով, որ սահմանին կանգնած հայ զինվորին ոչինչ չպատահի։

Հնագույն ժամանակներից մարդիկ իրենց չհասկացած երևույթները վերագրել են աստվածներին: Կրակը, կայծակը, քամին, փոթորիկը, պատերազմը: Հետո, երբ մարդն ավելի «խելոք» դարձավ ու սկսեց հասկանալ բնությունը, աստվածներն այլևս ակտուալ չէին: 
Ի՞նչ ա կատարվում հիմա: ՊՆ-ն հազար ու մի միջոցներով, ուժերի ներածին ու նոր ծնելիք չափով, գիշերային տեսանելիության սարքերով, ջերմընդունիչներով, ռադարներով վերահսկում է սահմանը, բայց էս մասին հաճախ չի բարձրաձայնում: Ինչի՞: Որ ազգս հայոց գոնե զինվորի համար երբեմն աղոթի կամ մի մոմ վառի:
Փոքր ազգերին ազատությունը չեն նվիրում: 
Մերձավոր Արևելքում էսօր պատմություն է պայթեցվում: Մի օր էլ եգիպտական բուրգերն են փոշի դառնալու: Մենք էսօր ունենք արևի տակ մեր տեղը: Էդ տեղը շատ թանկ ա: Էն գիծն էլ ա շատ թանկ, որ եզրագծում է էդ տեղը: Էդ եզրագծին էլ ավելի թանկություն է կանգնած: Էդ թանկությանն էժան աչքով նայել չի կարելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել