Ամբողջ օրը լրահոսն անընդհատ մունաթ ու բողոք ա բերում, ես էլ հակառակն անեմ, այս երկու ամիս ա՝ մի քանի կազմակերպության հետ եմ առնչվել և կուզենայի կիսվել դրական փորձով:

Տաքսի սերվիս.
GGtaxi.am։ Մեկ ամիս է, ինչ ես ու կինս օգտվում ենք, մի հատ մունաթի տեղ չեն թողնում, չեմ ուզում աչքով տալ, բայց շատ հարմար ա, մանավանդ որ կարող ես օնլայն գրանցվել ու հետևել պատվիրած մեքենայիդ շարժին: Ապրեն նախաձեռնողները:

Ուտել-խմել.
Եթե ուզում եք տան համար պատվիրել, կարելի է դա անել menu.am կայքի միջոցով, մի քանի անգամ փորձել եմ, չեմ փոշմանել՝ ի տարբերություն մի հատ սուպերմարկետի ու մի հատ հայտնի պիցցերիայի դառը փորձի հետ:
Եթե արտասահմանցու հետ եք ուզում գնալ, որակով ու համով հաց ուտել, միանշանակ «Պանդոկ Երևան» ցանցն ա, 2 տարվա մեջ մի անգամ գոնե ձևի համար վառած բան չեն տվել:

Շինաշխատանքներ.
Եթե քանդող-տանող ու մեկ էլ սվառկի գործ անող ա պետք, որ մարդավարի կգան ու գործ կանեն՝ առանց ուշանալու, մունաթ գալու, թիվ կրակելու, դիմեք անձնականով, կգրեմ: Մինչև գտանք այդ մարդկանց, հոգիներս դուրս եկան, բայց չարչարանքս ապաշխարանք դարձավ:

Եթե դուք էլ լավ մարդկանցով կամ փորձով կիսվելու բան ունեք, ասեք, բոլորիս կարող ա պետք գա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել