1. Երբևէ սահմանադրական փոփոխությունների նախագիծն այսքան բարձր գնահատականի չի արժանացել միջազգային կառույցների կողմից։
2. Երբևէ այսքան քննարկումներ չեն ծավալվել քաղաքական ուժերի, հասարակական կառույցների հետ։
3. Երբևէ ամեն մի դրույթի ու կետի հետ կապված այսչափ հիմնավորումներ չեն ներկայացվել։
4. Երբևէ այսքան համեմատություններ չեն արվել նախկին սահմանադրությունների հետ։
Մենք քաղաքական ինստիտուտների զարգացման առումով բավականաչափ առաջ ենք գնացել, և պատահական չէ, որ մեր լեզուն միջազգային հանրության համար դարձել է լսելի։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ունի ժամանակակից միտումներ, համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Նախագծի նպատակն է ապահովել խորհրդարանի այնպիսի կազմ, որը կարտահայտի ժողովրդի կամքը։
Իսկ եթե որոշ քաղաքական ուժեր այս նախագծի վերաբերյալ ասելիք չունեն, ապա դժվար է նրանց կուսակցություն անվանելը։ Ինչպես նկատել է Վենետիկի հանձնաժողովի անդամը՝ քաղաքական այն ուժերը, կուսակցությունները, որոնք արհամարհում են սահմանադրական բարեփոխումները, դրանց հետ կապված գործընթացները, իսկական քաղաքական գործիչներ չեն։
Այնպես որ՝ ֆեյքերի ժամանակն անցել է։