Ձեր առջև ԱՄՆ Գերագույն դատարանի այն դատավորներն են, որոնց քվեարկության արդյունքում այս տարվա հունիսի 26–ին ԱՄՆ ողջ տարածքում օրինականացվեցին միասեռ ամուսնությունները։ Այս լուսանկարում ձախից աջ Ելենա Կագանն է, Սոնյա Սոտոմայերն ու Ռութ Գինսբուրգը։ Հենց նրանք իրենց ձայները տվեցին այդ օրինագծի ընդունման համար։ 2013թ.–ին հենց նրանք կողմ քվեարկեցին ամուսնության պաշտպանության օրենքի չեղյալ հայտարարելուն։ Դրանով նախատեսվում էր «ամուսնություն» տերմինը կիրառել միայն կնոջ և տղամարդու միության դեպքում։

Մի փոքր ավելին այս ազդեցիկ կանանց մասին կպատմենք համառոտ։

Вот те самые судьи, которые разрешили однополые браки в США (2 фото)
Կանանցից ամենաազդեցիկը` Ելենա Կագանը, ԱՄՆ–ի Գերագույն դատարանում է 2010 թ.–ից։ Մինչ այդ նա Բարաք Օբամայի իրավաբանական խորհրդատուն էր և Հարվարդի իրավաբանության ֆակուլտետի դեկանը։ Հակառակորդներն ասում են, որ նրա շատ գործողություններում և որոշումներում կարելի է քաղաքական ենթատեքստ գտնել։

Սոնյա Սոտոմայերն առաջին լատինաամերիկացի կինն է ԱՄՆ–ի Գերագույն դատարանում։ Նա այնտեղ է 2009 թ.–ից։ Ըստ ամերիկյան Forbes պարբերականի` 2010–ի աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում նա 19–րդն էր։

Իսկ 80–ամյա Ռութ Գինսբուրգը Գերագույն դատարանում է 1993 թ.–ից։ Նրան նշանակել է Բիլ Քլինթոնը։ Նա միակ հրեուհին էր այդ պաշտոնում, և 2009 թ.–ին նույն Forbes–ի կազմած մոլորակի ամենաազդեցիկ կանանց ցուցակում նա 48–րդն էր։

Հենց այս կանանց անմիջական միջամտությամբ գերագույն դատարանի սույն որոշումն ավարտում է վերջին 50 տարվա մեջ ԱՄՆ-ում մարդու իրավունքների հասկացության մեջ ամենազգալի տրանսֆորմացիան: Երկրում շատերն այն համեմատում են 1967-ին ընդունած հրահանգի հետ, որով ամրագրվեց միջռասայական ամուսնությունների իրավունքը:

Այսպիսով, դարատանը հանեց միասեռական ամուսնությունների արգելքը 17 նահանգներում, որտեղ այն դեռ պահպանվում էր:

Հիշեցնենք, որ առաջին նահանգը, որտեղ օրինականացվեցին միասեռական ամուսնությունները, Մասաչուսեթսն էր, որտեղ այդ որոշումն ընդունվեց 11 տարի առաջ: 

Ներկա դրությամբ միասեռ ամուսնություններն օրինականացված են աշխարհի մոտ 20 երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել