Mediamonitor.am-ը գրում է.
Իտալացի գիտնականները մշակել են «խելացի» հայելի, որը կարող է որոշել տարատեսակ հիվանդությունների ախտանիշները:
Wize Mirror սարքավորումը համալրված է եռաչափ տեսածրիչով, բազմասպեկտրալ տեսախցիկներով և գազի սենսորներով, որոնք էլ որոշում են հիվանդությունների առաջին ախտանիշները:
Վերլուծությունը տեղի է ունենում հաշվի առնելով մարդու դեմքը`նրա դիմաշարժությունները, գունատության աստիճանը և ճարպային հյուսվածքի վիճակը: Ծրագրային ապահովումը որոշում է սթրեսի կամ անհանգստության մարկերները, գազային սենսորները որոշում են շնչառության օրինակների կազմությունը, իսկ 3D-սկաներները վերլուծում են դեմքի ձևը`մարդու քաշը որոշելու համար: Բազմասպեկտրալ տեսախցիկները գնահատում են սրտի ռիթմի հաճախականությունը և հեմոգլոբինի մակարդակը:
Մեկ րոպե անց հայելին տեղեկություններ է հաղորդում այն մասին, թե որքան առողջ տեսք ունի օգտատերը, ինչպես նաև խորհուրդ է տալիս, թե ինչպես է պետք բարելավել առողջությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ