Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց կոլեկտիվում աշխատող կանանց համար շատ դժվար է: Այս մասին հայտնում է informing.ru-ն:

Մասնագետենրը չափել են կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը կանանց շրջանում, որոնք աշխատել են կոլեկտիվներում, որտեղ 85%-ը տղամարդ են եղել:

Պարզվել է՝ կանանց դեպքում գործընկեր տղամարդկանց շրջապատում օրվա ընթացքում մեծապես փոխվել է սթրեսի հորմոնի մակարդակը, ինչը շատ հիվանդությունների առաջացման պատճառ է:

Մասնագետները նշում են, որ աշխատելով տղամարդկանց շրջապատում՝ կինը սթրես է տանում ինչպես գործընկերների չափազանց մեծ ուշադրությունից, այնպես էլ որովհետև իրեն պարզապես չեն նկատում: Կանայք սոցիալական մեկուսացում են զգում, նաև գիտակցում են կարիերայում առաջ գնալու անհնարինությունը:

Այդ ամենը մեծաթիվ սթրեսների պատճառ է, որոնք ժամանակի հետ դառնում են քրոնիկ և հանգեցնում են մի շարք հիվանդությունների, նաև վաղաժամ մահվան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել