Ձմեռն էր եկել երազիս...
Դուռը ծեծեցին, բացեցի, տեսնեմ մի դաժան դեմքով մարդ ա.
-Դու ո՞վ ես:
-Ձմեռն եմ, հյուր եմ եկել...
-Ինչ որ շո՞ւտ չես եկել, տեղից օրներս օր չի, դու էլ օրը մեջ մի լավ սառեցնում ես: Համբերի էլի, թող մարդիկ աշնան վերջին մի քանի օրն էլ մելամաղձոտվեն: Հետո ես անկոչ հյուրեր չեմ ընդունում, և ընդհանրապես հիմա մարդիկ չեն սիրում հյուրեր ընդունել: Տրամադրություն չունեն, ներվեր չունեն, հյուրասիրելու բան առավել ևս...սրտներովս գնա: Տանջված ազգ ենք, կոտորած ենք տեսել, մութ ու ցուրտ տարիներ ենք տեսել: Ի՞նչ ես ուզում մեզանից, գնա, մի քիչ էլ տաք երկրներում մի 2 փաթիլ ձյուն տուր, թող մարդիկ զարմանան:
-Բա ես հենց դրա համար եմ եկել, եկել եմ՝ զգուշացնեմ, որ եթե ձեզ խելոք չպահեք, ինչ ա լինելու:
-Ու ի՞նչ ա լինելու, մի անհամ բան կանես էլի...
-Ասեմ.
1. Չեմ սպասելու Աշունը գնա, շուտ եմ գալու ու 1 մետր ձյուն եմ նվիրելու:
2. էնպես եմ սառեցնելու ու փակեմ բոլոր ճանապարհները, որ ավազ լցնող մեքենաներին կարոտ մնաք:
3.Էն մեծապատիվ մուրացկաններին էլ դրդելու եմ գազը թանկացնեն ու ոչ միայն գազը: Էն նվազագույն աշխատավարձն էլ, որ բարձրացրել են մի քանի կոպեկով, քթներիցդ են հանելու, որ կոտորվեք:
Ասածս էն ա, որ խելքներդ գլուխներդ հավաքեք, թե չէ էն մութ ու ցուրտ տարիները հետ եմ բերելու, ու էն ժամանակ հաստատ արդեն տրամադրություն չեք ունենա, որովհետև ազգի կեսից ավելին հերիք չի տրամադրություն չունի, տրամաբանություն էլ չունի... էլ չեմ ասում բանականության մասին:
Հ.Գ. Սա ինքն ա ասել, որ գրեմ Ֆեյսբուքի պատին, քանի որ ամբողջ օրը ազգը էստեղ ա հավաքվում: ԱԺ-ից պարտաճանաչ ա հավաքվում ու մամլո խոսնակ դառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել