Ուկրաինայում ընթացող Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ մեր բռնցքամարտիկները, որոնք արդեն իսկ ապահովել են առնվազն 6 բրոնզե մեդալ: Իրենց երկրորդ հաղթանակներն են տոնել 52 կգ քաշային Վահե Բադալյանը և 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: Բադալյանն առավելության է հասել ուկրաինացի Դմիտրի Չելյաչևի նկատմամբ, իսկ Շահվերդյանը հաղթել է Դաղստանը ներկայացնող Նիկիտա Մախյանովին: Հայ բռցքամարտիկներից հաղթանակներ են տոնել նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը և 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը:

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել