- Շեֆ ջան, կարելի՞ է Ձեզ հանգստացնել։
- Այ ղամմազ, հազար եմ ասել՝ հանգստացնել չէ, ԱՆհանգստացնել։
- Շեֆ ջան, ես ո՞վ եմ, որ համարձակվեմ Ձեզ անհանգստացնել
Ոստիկանական անեկդոտից



«․․․ չի բացառվում, որ առաջիկայում (արագության վերահսկման արագաչափ սարքերի համար նախատեսված նախազգուշացնող) ցուցանակները կհանվեն և այլևս չեն կիրառվի կամ կկիրառվեն ընդհանուր նախազգուշացնող ցուցանակներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում երթևեկությունը վերահսկվում է տեսախցիկներով ու արագաչափ սարքերով, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը և կատարված վերլուծությունը, ցուցանակների կիրառման պարագայում արագաչափ սարքերն իրականացնում են ճանապարհային երթևեկության անվտանգության «հատվածական» ապահովում»: http://news.am/arm/news/129558.html

Առաջարկում եմ թաքցնել նաև ՀՀ օրենքների ու օրենսդրական ակտերի տեքստերը՝ բավարարվելով միայն նախազգուշացմամբ, որ ՀՀ-ում գործում են տարբեր ոլորտներ կանոնակարգող օրենքներ և ակտեր։ Առաջարկում եմ գաղտնի պահել նաև ՀՀ սահմանադրության տեքստը, որ մարդիկ հատվածական չօգտվեն դրանից, այլ միշտ զգան որևէ օրենքի հնարավոր վերահաս ազդեցությունն ու «նա վսյակի» հանգիստ սթրվեն տեղներում՝ շառից, փորձանքից, տուգանքներից ու պատիժներից հեռու։ Հա ի՞նչ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել