Չգիտեմ՝ ինչու հիշեցի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի այն հատվածը, որտեղ Մուրադն Ազատին ասում է. «Вспомни слово нашего отца», որին վերջինս պատասխանում է. «Там, где мечом не пробьёшься, хлебом-солью всего добьёшься». Ավելի շուտ գիտեմ՝ ինչու հիշեցի: Երկար տարիների փորձը ցույց տվեց, որ քլնգելով հարց չի լուծվում, դրա համար ուզում եմ անցնել այլ մարտավարության: Սրանից հետո ՖԲ-ում խնդիր բարձրացնելուց հետո փորձելու եմ առաջնորդվել «Այն, ինչին քլնգոցով չես հասնի, փորձիր հասնել քաղցր խոսքով» սկզբունքով:
Մարտավարությունը հետևյալն է. բարձրաձայնում եմ խնդիրը և խնդրանքով դիմում որևէ գերատեսչության ղեկավարի՝ խնդրին լուծում տալու ակնկալիքով:
Որպես առաջին քայլ՝ ուզում եմ դիմել Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին
Հարգելի՛ պարոն Բեգլարյան,
Գիտեմ, որ Դենդրոպարկ տանող 4 կմ-ոց ճանապարհը Ձեր գերատեսչության իրավասության տակ չէ: Բայց քանի որ Լոռու մարզում անիմաստ է որևէ մեկի վրա հույս դնել, խնդրում եմ Ձեզ հնարավորության դեպքում ասֆալտապատել ճանապարհի այն հատվածը, որը 1943թ.-ից այս կողմ չի ասֆալտապատվել:
Հարգանքով՝ Կարեն Քոչարյան