Հայհոյանքի դերը մարդկային կոնֆլիկտներում վաղուց հայտնի է։ Այն գալիս է դեռ կապիկներից։ Մինչ իրար բուրդ գզելը կապիկները ևս իրար մի լավ բարկացնում են զանազան բղավոցներով, որոնց արդյունքում կատաղում են վերջնականապես ու սկսում են իրար հոշոտել։
Նման վարվելակերպ ունեն նաև մարդիկ։ Նախքան իրար հարվածելը, մորթելը կամ կրակելը նախ իրար մի լավ կատաղեցնում են հայհոյանքներով ու հետո նոր անցնում բուն գործին՝ իրար մորթելուն։
Այս նույն վարվելաձևն առկա է նաև պետությունների հարաբերություններում։ Նախքան իրար պատերազմ հայտարարելը պետություններն իրենց լրատվամիջոցներով իրար ինչ անպատիվ խոսք ասես ասում են։ Ձեզ օրինակ՝ ԱՄՆ և Ռուսաստանի մամուլներում իրար հայհոյելու մերօրյա այս լրատվական մորթոցին որ անում են այդ երկու հսկա երկրները։
Նույնիսկ գրականության մեջ է առկա այս երևույթը։
Հիշեք անմահ Թումանյանի «Շունն ու կատուն»։
«Էլ գող փիսո,
Էլ քաչալ շուն»։
Ահա ձեզ հայհոյանքի հասարակական նշանակության մասին իմ պատկերացումները։