Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել Ֆելիքս Շտուրմին՝ աշխարհի նախկին չեմպիոնինPanARMENIAN.Net-ը գրում է.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացիՖելիքս Շտուրմին։

«Արի մենամարտենք, Շտուրմ։ Այժմ կամ երբեք»,- գրել է Աբրահամը թվիթերյան իր էջում:

Բռնցքամարտիկի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդըհամաձայն է առաջարկի հետ.

«Այդ մենամարտը պետք է կայանա այս տարի, քանի որ Աբրահամը պարտավորություններ ունի և այլ մենամարտեր։ Կարծում եմ, որ եթե այն չկայանա 2015-ին, ապա մենամարտը չի կայանա երբեք», - ասել է նա, մեջբերում է Armsport.am-ը:

Դրա հետ մեկտեղ WBO-ն հայտարարել է, որ Աբրահամ - Շտուրմ մենամարտ կայանալու դեպքում այն տիտղոսային չի լինելու, քանի որ գերմանացին չի մտնում վարկանիշային 15-յակում։

«Արթուր թագավորը» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել