Բրիտանական «Daily Mail» պարբերականը ներկայացրել է ավստրալացի ծխախոտային մագնատ Տրեվերս Բեյնոնի կենսակերպը, ով հայտնի է դարձել՝ իր ցոփ ու շվայտ կյանքի դրվագներն Ինստագրամում ու այլ սոցցանցերում հրապարակելով:
Լուսանկարների մեծամասնությունն արվել է նրա շքեղ առանձնատանը: Այն գտնվում է Ոսկե ափում, որտեղ նա ապրում է իր կնոջ՝ Տիշայի ու չորս երեխաների հետ:
Բեյնոնն իրեն չի զրկում ոչ մի բանից. նա գնում է լավագույն մեքենաները, նավերն ու ուղղաթիռները, իսկ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է աղմկոտ խնջույքներ կազմակերպելով և մերկ աղջիկների հետ զվարճանալով:
Ի դեպ, այս բոլոր խելագար խնջույքներին հարյուրավոր այլ կանանց հետ մասնակցում է նաև միլիոնատիրոջ կինը: Տրեվերսը գերադասում է, որ իրեն անվանեն The Candyman ու պնդում է, որ ինքը պարզապես ապրում է իր հաճույքի համար: