Ladynews.am-ը գրում է.

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը ստացել է ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան աստղի տիտղոսը: Նա զգալի առաջ է անցել իր գործընկերուհիներից` Սքարլեթ Յոհանսոնից, Ջենիֆեր Էնիսոնից և Անջելինա Ջոլիից:

Forbes-ի հրապարակած ամենաթանկարժեք դերասանուհիների վարկանիշների համաձայն՝ 2014-ի հունիսից 2015 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Ջենիֆեր Լոուրենսըվաստակել է 52 միլիոն դոլար: Դերասանուհուն լավ եկամուտ բերել է «Քաղցած խաղեր» ֆիլմը, ինչպես նաև՝ Dior ընկերության հետ պայմանագիրը:

Երկրորդ տեղում է Սքարլեթ Յոհանսոնը՝ 35,5 միլոն դոլարով, ճիշտ է՝ հարկերը չհաշված:

600x580

Ամենաթանկ դերասանուհիների թոփ-5-ում հայտնվել են նաև Մելիսա ՄակԿարթին՝ հայտնի «Լրտեսը» կատակերգությունից՝ 23 միլոնով, չինուհի Ֆան Բինբինը (21 միլիոն դոլարով) ևՋենիֆեր Էնիսթոնը: Վերջինս մեկ տարում վաստակել է 16,4 միլիոն:

Ջուլիա Ռոբերթսին բաժին է ընկել վեցերորդ հորիզոնականը (16 միլիոն դոլար), նրան հաջորդել են Անջելինա Ջոլին և Րիզ Ուիզերսփունը՝ երկուսն էլ վաստակել են 15-ական միլիոն:

Տասնյակում վերջին տեղերը զբաղեցրել են Էն Հեթեուեն և Քրիսեն Սթյուարթը: Նրանց բաժին է հասել 12-ական միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոուրենսը ճանաչվել է 2014 թվականի «ամենադրամարկղային» աստղը: Ֆիլմերը, որոնցում նա խաղացել է, համաշխարհային վարձույթում հավաքել են ամենաշատ փողը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել