Երբեք մի ասեք՝ անհնար է: Անցած տարի մի գրառում կատարեցի, որտեղ արտահայտում էի կարծիք տարածաշրջանային հետագա զարգացումների մասին: Ասում էի, որ շուտով գալու է Թուրքիայի կործանման օրը, և հարց էի տալիս՝ արդյո՞ք մենք, հույները և քրդերը պատրաստ ենք վերցնել մեր բաժինը կործանվող թշնամուց: Այն ժամանակ շատերը լուրջ չէին վերաբերում ասածիս` ասելով, որ Թուրքիան չի կործանվի, չի ցնցվի, ասածս հեքիաթ է: Ժամանակը ցույց տվեց, որ իմ գրած «հեքիաթը» սկսել է իրականանալ: Քրդերը լիովին նոր մարտավարություն են որդեգրել, մեծ հաջողություններ են գրանցում, ներքաղաքական հզոր ճգնաժամը թուրքական պետության մեջ, բնության հարվածները: Հերթը մերն է. կամ պետք է դիտորդի պես հետևենք՝ ինչպես են քրդերը մաքառելով հասնում իրենց երազանքին`անկախ Քուրդիստանին, իսկ մենք էլի կարոտի երգեր երգող ենք մնում, կամ մեր հարյուր տարվա կարոտի և վրեժի հետևից ենք գնում: Հ.Գ. Հիմա որ մեկը չկանգնի՝ «խելացի» հարց տա, ասեմ, որ պարտադիր չէ կանոնավոր բանակ մտցնել ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածք: Ցանկության, համարձակության, համախմբվածության դեպքում հազար ձև կա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/492722114242752?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել