Եթե իրապես ցանկություն և քաղաքական կամք կա Հայաստանը դարձնել խորհրդարանական պետություն, ապա սահմանադրության նախագծում պետք է իրական խորհրդարանական լծակներ նախատեսել, որոնք թույլ կտան իրական մասնակցություն ունենալ գործադիր իշխանության ձևավորման գործում և խորհրդարանական վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ:
Ես առաջարկում եմ. նախարարների, մարզպետների, դեսպանների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածությունները հաստատման ներկայացնել ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողով, օրինակ` արդարադատության նախարարի թեկնածությունը պետք է հաստատվի ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, մարզպետի թեկնածությունը՝ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, դեսպանի թեկնածությունը պետք է հաստատվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և այդպես շարունակ: Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագծում նման մեխանիզմներ նախատեսված չեն, իսկ առաջարկված լծակները բավարար չեն խորհրդարանական կառավարում ապահովելու համար: Հետևաբար վերը նշված խորհրդարանական կառավարման և վերահսկման կառուցակարգեր չներդնելու պարագայում մենք կունենանք վարչապետական կամ գործադիր կառավարում, որտեղ խորհրդարանը կունենա սահմանափակ դեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10153523177782410?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել