Man making fingerprint for bank, close-up1. Ինչի՞ համար են մատնահետքերը

Որոշ գիտնականներ մշակել են որոշ սարքեր, որպեսզի կարողանան հասկանալ, թե ինչպես են ձևավորվում մատնահետքերը, ինչո՞ւ են դրանք տրված։ Աշխարհում կան մի քանի ընտանիքներ, որոնց անդամներն ունեն հիվանդություն, որը կոչվում է ադերամատոգլիֆիա։ Այդ հիվանդության ժամանակ մարդիկ չունեն մատնահետքեր։ Բացի այդ, նրանք շատ ավելի քիչ են քրտնում, բայց ուրիշ հարցերում մեզանից ոչնչով չեն տարբերվում։ Հետազոտողները հույս ունեն, որ այս ընտանիքների անդամների գեների հետազոտությունները կօգնեն, որպեսզի բացահայտվի մատնահետքերի առաջացման գաղտնիքը։

2. Ինչպե՞ս են գործում պրոբիոտիկները

Պրոբիոտիկներն օգտակար բակտերիաների տեսակներ են, որոնք գտնվում են մարդկանց աղիներում։ Պրոբիոտիկներով յոգուրտների գովազդը հնչում է այնպես, որ մարդկանց թվում է, որ արտադրողները ստեղծել են ինչ-որ շատ օգտակար բան օրգանիզմի համար, բայց պետք է հաշվի առնել, որ մեզանից յուրաքանչյուրի մոտ բավականին շատ կան դրանցից։

3. Ինչո՞ւ մենք տարբեր արյան խմբեր ունենք

Գիտնականները շատ լավ հասկանում են արյան խմբերի մասին ամեն ինչ, բայց դրա հետ մեկտեղ մենք չգիտենք, թե ինչի համար են դրանք: Արյան խմբերը որակավորվում են անտիգենների քանակով: Կարելի է ենթադրել, որ դրանք ինչ-որ կապ ունեն հիվանդությունների և իմմունային համակարգի հետ: Կա կարծիք, որ դրանք հայտնվել են որպես ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարելու միջոց:

4. Գլխատումից հետո ուղեղը մնո՞ւմ է ակտիվ

Տարբեր լեգենդներ գոյություն ունեն այն բանի մասին, որ գլխատված մարդիկ մի քանի րոպեների ընթացքում մահից հետո մնում են գիտակցության մեջ: Իհարկե, սա հետաքրքիր է հնչում, բայց իրականում մենք չգիտենք՝ ինչքան ուղեղը կարող է մնալ ակտիվ այս իրավիճակում: Դժվար է հետազոտել սա, քանի որ մարդկանց չի կարելի գլխատել անգամ գիտության համար:

Բժիշկ Գաբրիել Բորոն նկարագրում էր դեպք, երբ գլխատման սարքով սպանված մարդու աչքերը բացվեցին և կենտրոնացան մի կետի վրա: Բժիշկը եկավ այն եզրակացության, որ որոշ ֆունկցիաներ ակտիվ են մնում մոտ երեսուն վայրկյան գլխատումից հետո:

5. Ի՞նչ է կատարվում, երբ կայծակը հարվածում է մարդուն

Մարդկանց մեծամասնությունը նման իրավիճակում դիմակայում է հարվածին, ոմանք նույնիսկ ամբողջովին չեն վնասվում: Հասկանալու համար՝ ինչ է կատարվում հարվածի ժամանակ, գիտնականներն ուղևորվեցին Հարավային Աֆրիկա, որտեղ կայծակներն ավելի ուժեղ են և հաճախակի: Նրանք բացահայտեցին, որ կայծակն անցնում է մեր մարմիններով, բայց դրանից ոչինչ պարզ չդարձավ:

6. Ինչպե՞ս կինը կարող է չիմանալ, որ հղի է

Որոշ կանայք չեն էլ կասկածում իրենց հղիության մասին մինչև ծննդաբերությունը: Նրանք չեն զգում ոչ մի շարժ և ավելորդ քաշ ձեռք չեն բերում: Այսպիսի դեպքեր հաճախ են տեղի ունենում, օրինակ՝ բժիշկ Սաբրինա Սուհանն աշխատում էր բժշկական ոլորտում, բայց չգիտեր, որ հղի է: Հաճախ սա տեղի է ունենում ավելորդ քաշով կանանց մոտ:

7. Ի՞նչ բակտերիաներ են ապրում մեր լեզվի վրա

Բանից պարզվում է, որ լեզուն գաղտնիքների բազմություն ունի: Աշխարի բժիշկներն ուզում էին հասկանալ՝ ինչ բակտերիաներ կան դրա վրա, որպեսզի ավելի մանրամասն հետազոտեն, չնայած այդ բակտերիաների մեծամասնությունը չի աճում բաժակի մեջ: Սա շատ կարևոր է, քանի որ պարոդոնտիտի բուժման համար հարկավոր են բակտերիաներ, որոնց մասին քիչ բան գիտենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել