Image result for ոստիկանն ապտակել էԵրբվանից ապտակը դարձավ ծեծուջարդ, մարմնական վնասվածք ստանալու պատճառ: Ապտակի ֆունկցիան սթափեցումն է, դիմացինին ադեկվատ վիճակի բերելն է,պետք չի մոծակից փիղ սարքել ու ազգովի ալեկոծվել, իրար անվանարկել: Չե՞ք զգում, որ ամեն մի արարք չափազանցնելու, ամեն ինչում մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ քաղաքացիներին կոռեկտության սահմաններից հանելու, տարրական բարեկրթության կանոնները խախտելու միտում կա այս ամենում: Ինչ ցույցերը սկսվել են, պարբերաբար նման մանր-մունր դրվագներով փորձում են սրել իրավիճակը: Էլ չեմ ասում սադրիչ միջոցների կիրառման մասին, որով ոստիկաններին փորձում են հունից հանել ու բանը ծեծկռտուքի, ավելի վատ՝ արյունահեղության հասցնել: Եթե մարդը հայհոյանք է տալիս, պիտի հասկանա, որ դրան համարժեք պատասխան կստանա, եթե այդքանը չի գիտակցում, ուրեմն շատ ավելի կարևոր հարցեր ի զորու չի հասկանալ, բայց եթե գիտակցելով է դա անում՝ նշանակում է հենց սադրանքի է միտումնավոր տանում: Պետք չի մի կողմին սրբացնել, մյուսին էլ սևացնել, այստեղ երկու կողմն էլ անզուսպ են եղել: Բայց առավել քան անհասկանալի է էս փոքր միջադեպը դարձնել հայոց ողբերգության թեմա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել