Թող ինձ ներեն մեր աղջիկները, բայց իբր քիչ ձևիստ էին, հիմա էլ իրենց տվել են տարբեր ու տարատեսակ նորաձև թրենդների, որոնք մի այլ կարգի չեն բռնում իրենց մեծամասնության հետ, իսկ որոշ դեպքերում համամարդկային տխմարության դրսևորում են։ Եվ սա չի կարող չազդել առանց այն էլ նյարդային ու էս մեր հայ աղջիկների ձեռքը հալումաշ եղած տղաների նյարդային համակարգի վրա։ Ահա 7 նման նորաձև թրենդ, որոնք կարող են հունից հանել հայ տղաներին։
7. Սելֆի սթիք
Չգիտեմ՝ ով ա մոգոնել էս ուռոդությունը, բայց դրան պետք ա բռնել ու աշխարհի բոլոր սելֆի սթիքերով շանսատակ անել։ Էս ի՞նչ ա տո, քաղաքում քայլում ես, ոնց որ մինի ցախավելներով զինված վհուկների էսկադրիլիա եկած լինի։ Որ անկյունի, որ շիթիլի տակ նայես՝ ցցված փայտ է, որի ծայրին սելֆի անող այֆոնն է։ Աղջիկնե՛ր ջան, հավանաբար տեղյակ չեք, բայց սելֆիներ անելն արդեն հոգեկան շեղում է ճանաչվել, իսկ դրանք ավելի հարմար ու ավելի շատ անելու համար նախատեսված աքսեսուարներ գնելուց արդեն կոնկրետ հոգեկան հիվանդության հոտ է գալիս։
6. Ոտքերը լուսանկարել
Զարգացել են, քանի կար՝ դուբլյոնկով էին ջուրը մտնում Սևանում ու Քոբուլեթիում, որ հանկարծ հին հայկական հակասեքսուալ նամուսը գետնովը չտան, էն էլ հիմա հայտնաբերել են մասնավոր լողավազանները, որոնք այցելելիս ոմանք իրենց սուրբ պարտքն են համարում ոտքերի «սելֆի» անելը։ Ու դեռ հեչ, որ ինչպես նշեցի, էդ նույն մասսան դեռ անցած տարի դուբլյոնկով ու հիջաբով էր ջուրը մտնում, բայց լավ, գոնե գեղագիտականության խաթեր կարելի՞ է հրաժարվել էդ ախմախ սովորությունից, եթե ձեր ոտքերը պատահաբար հիշեցնում են կոնցլագերից նոր ազատված ռազմագերու վերջույթներ կամ էլ ընդհակառակը՝ մինչև ոտքի եղունգները նրբագեղ ու հայեցի ցելյուլիտով են պատված։ Մեր տղերքին հալալ ա, անգամ սկսեցին ծաղրել այս ախմախությունն ու իրենք սկսեցին իրենց մազոտ վերջույթների նկարները դնել իրենց էջերում՝ ընդգծելով երևույթի անհեթեթությունը։
5. Հինա (մեհենդի)
Բա էն որ հինայով իբր տատուներ են անում… Ինքն էլ ղզի՜կ… Նենց մի ուզոռներ են նկարում ձեռքերին ու ոտնաթաթերին, ասես Մատա Հարին լինեն, ու որ հանկարծ երաժշտություն միանա՝ տեղում պորտապար կսկսեն պարել։ Գոնե տեղյա՞կ եք, թե նույն հնդկական մշակույթում որտեղից է սերում է հինայով ուզոռներ անելու այդ մշակույթը, կոնկերտ ինչ կարգի կանայք են դրանցից օգտվում… Չէ՞, չգիտե՞ք... Դե ուսումնասիրեք ու կհասկանաք, որ էդքան էլ հաջող գաղափար չի, առավել ևս, եթե հինայով վրեքներդ ընդամենը ինչ-որ թիթիզ ուզոռ եք անում, մի երկու հատ սրտիկ ու անպայմանորեն գրում՝ «Love»: Չկա-չկա, գոնե գրեք՝ «Լյով», էլի իմանանք՝ հայեցի բան արեցիք։
4. Վրաստան գնալուց առաջ անձնագրի նկարները Ֆեյսբուքում դնելը
Հա-հա, գիտենք, արդեն անձնագիր ունեք։ Ասեմ ավելին, գիտենք, որ արձակուրդ եք գնում, որովհետև մինչև պասպորտի նկարը շեյր անելը դուք այդ լուրով բռնաբարում եք ողջ շրջապատը, ու դեռ տեղ չհասած՝ մենք արդեն գիտենք, թե քանի սենյակ ունի այն տունը, որտեղ մնալու եք, քանի մետր է հեռու այն ափից, ու որ դուք անպայման գնալու եք Բաթումի բուսաբանական այգին։ Ժողովուրդ ջան, իմանամ՝ Ավստրիա եք գնում կամ էլ Ավստրալիա, էլի ասեմ՝ հարաբերականորեն արդարացված են ցուցամոլություններդ, բայց գնացածներդ Վրաստանը չի՞, որ էսօրվա դրությամբ ամենաէժան հանգստի վայրն ա (հա-հա, ես պարապ եմ ու նախանձ)...
3. Ուտելիքը նկարել
Արա, բա որ գնում են, մի թիթիզ կաֆեում նստում են, մի թիթիզ բան են պատվիրում՝ ասենք ինչ-որ թխվածք կամ էլ, ասենք, մի միկրոսկոպիկ կտոր եսիմինչի միս՝ յոնջի տերևներով շրջապատված ու վրեն շոկոլադ պզզցրած, ու էդ գցում են իրանց ֆեյսբուքը։ Ու մեկ էլ սկսվում ա՜, մե խի՜նդ, մե ուրախությո՜ւն։ Մարդու մոտ տպավորություն ա ստեղծվում, որ սրանց մայրական կաթի տեղը ֆուագրա ու ժուլյեն են տվել, հիմա էլ իրանց առօրյան էս ա։ Մինչդեռ բոլորս էլ լավ գիտենք, որ էդ մի թիքա զիզի-բիզին նկարելուց հետո այն ուտում են ու բան չեն հասկանում և հետո գնալով տուն՝ նորմալ հաց են ուտում։ Բայց, չգիտես ինչու, իրենք կյանքում չեն գցի տանը կերած բոզբաշի, քռճիկի, ավելուկի ֆրեշի և իհարկե պասուց տոլմայի նկարները։
2. Իրենց ֆեյսբուքյան նամակագրությունները հրապարակելը
Իհարկե, կան այնպիսի ֆեյսբուքյան կին օգտատերեր, ովքեր էնքան համով են մատուցում էդ ամենն ու այնքան զվարճալի երկխոսություններ են սադրում օդնոկլասնիկյան մաչոների հետ, որ չես կարողանում զսպել ծիծաղդ, բայց նմանները հատուկենտ են։ Ցավոք սրտի, նման նամակագրությունների փրինթսքրինները հրապարակող հայ աղջիկների մեծ մասը դա ուղղակի անում է զուտ նրա համար, որ ցույց տա, թե «տեսեք-տեսեք, ինձ էլ են ուզում կպցնեն, չէ՞ որ ես էլ եմ բոմբասծիՏ»։ Թարգեք էլի, էդ վիրտուալ մաչոները գրում են երկար մազեր ունեցող ցանկացած արարածի ու գրում են հարյուրներով՝ ով կպնի-կպնի հայեցակարգին հավատարիմ մնալով։ Դուք ոչ ինչ-որ բացառիկ եք, ոչ էլ ինչ-որ դիտարժան բան կա դրանում, եթե իհարկե չեք կարողանում դա ինքներդ դիտարժան դարձնել։
1. Ֆեյսբուքում հայհոյախառը բառապաշարով գրելը
Էս վերջերս մի նոր թրենդ եմ նկատել ֆեյսբուքյան աղջիկ օգտատերերից ոմանց մոտ. մեկ-մեկ այնպիսի հայհոյախառը բաներ կարող են գրել, որ ես որ ես եմ՝ նոր քֆուրներ եմ սկսում սովորել։ Աղջիկներ ջան, գոմիկ տղուց ավելի զզվելի բան, մեկ էլ կոշկակարի պես քֆրչի աղջիկն ա։ Հայհոյանքը, այն էլ հայերեն հայհոյանքը, իսպառ սպանում ա կանացիությունն իմ աչքերում, եթե արված ա աղջկա կողմից։ Ընդ որում, անողները որ նայեք, բոլորն էլ բավականին զարգացած ու գրագետ կերպարներ են, որոնք, չգիտես ինչու ու չգիտես ում համար, գնալով ավելի ու ավելի հաճախ են թույլ տալիս իրենց վերջին բառերով արտահայտվել հրապարակավ այս կամ այն երևույթի կամ էլ անհատի մասին։ Սիրուն չի, սթափվե՛ք։