Ուզում եմ հիշել, թե երբվանից սկսեցին քանդել քաղաքը… Չեմ հիշում արդեն: Ասես մի կյանք ա՝ դա եմ տեսնում: Ամառը սարսափ ա դառել, հայի ստեղծագործ ձեռքերը աշխատում են: Քանդում են, սարքում են, հետո էլի սարքածը քանդում ու նորից սարքում: Դա անվերջ ա, դա վերջ չունի: Էստեղ ավելի շատ կարելի է ասել՝ ոչ թե սարքում են, այլ «շինում»… էլիտար «շինում են» Երևանին:

Քանդում են մեր քաղաքը, որ սարքեն իրենցը: Ամեն ինչ պիտի նոր լինի: Հին ոչինչ չպիտի լինի: Բայց ինչի՞ … Անհու՞յս հին էին…չի բացառվում: Քանդե՛ք ուրեմն…

Բայց անիմաստ ինչի՞ քանդել մեր հինն ու բարին և կառուցել ամենուրեք ծռտիկ էլիտար շենքեր: Դրանք ինչքան էլ գեղեցիկ լինեն, միևնույն ա վանում են, արդար շենքեր չեն դրանք, կեղտ կա դրանց հիմքում…

Մերձբալթյան պետությունները երևի մեզանից հիմար են, որ չեն քանդում իրենց старый город-ը: Մարդ ժամերով զբոսնում ա, գեղագիտական հաճույք ա ստանում ամեն մի քարից, տնից ու տանիքից:

Մեր քաղաքի շինարարությունը չի վերջանում, դառել ա անեծք, ինչը կարամ ասեմ նաև հարևաններիս մասին: Դուրս ես գալիս տանից,  շնչում ես փոշի, տեսնում ես կեղտ, արևն էլ մի հատ կվալդով խփում ա գլխիդ ու փախնում ես տուն, բայց էստեղ էլ հարևաններն են կվալդով սպասում: Մայիսի վերջից սկսել են ու էնպիսի տպավորություն ա, որ եթե -50°C էլ լինի, իրենք դեռ քանդելու են, շարելու են, փչելու են առավոտ 9-ից մինչև ուշ գիշեր:

Աջից հարևանիս մականունը  Տորք Անգեղ ա, դե պատկերացրեք՝ զարկերը ինչ կլինեն: Վախում էլ ես մի բան ասես, որովհետև մարդու իրավունքներ ունենալով հանդերձ՝ մեկա իրավունք չունես: Երբ հսկայի զարկերից թափվեցին իմ սանհանգույցի սալիկները, էլ չդիմացա՝ տեղյակ պահեցի:

Իզուր…

-Այ Գայ ջան, նենց դեմք ես ընդունել, ես ասի քեզ ա մի բան եղել, կաֆել ա էլի, ինչ լինում ա կաֆելին լինի… Հա-հա-հա…(ծիծաղում ա):

Էնպես ասեց, կարծես ինձ որ մի բան լիներ, իրա ռեմոնտը թողնելու էր ու գար ինձ օգնության:

-Հեսա բարով խերով ռեմոնտս վերջացնեմ, կգամ տեսնեմ՝ էդ ինչ ա եղել, մի 2 հատ կաֆել ա էլի, կդնենք տեղը…

Դեռ գալիս ա…

Էդպես 2 ամիս իմ տնից ավազ ու փոշի էի մաքրում… Առաջին հարկ ապրելն էլ մի բան չի: Դուռ-լուսամուտ փակում ես, շոգից ես խեղդվում, բացում ես՝ հասկացաք արդեն…

Մի 2 օր լռություն էր, իմացա, ու վայելում են արդեն… Ււրախացա, իմ համար ուրախացա: Իրենք սենց թե նենց հա ուրախ են…

Առավոտ շուտ դռելի ձայնից զարթնեցի, մտածում եմ՝ էլի՞....

Փաստորեն էլի… էս անգամ ձախ կողմից… Աջից պաս էին տվել ձախ:

Եվս 2 ամիս ես պիտի ապրեմ մղձավանջի մեջ…

Նույն ինտենսիվությամբ սկսվեց «вторая часть марлезонского балета»-ն:

Ասեմ, որ 2 հարևանների շինարարաստեղծագործական  պրակտիկայում իր ուրույն տեղն ուներ վերևի հարևանը: Նա ոչ մի բացթողում չարեց, ասես կցել էին աշխատանքին: Երկրորդ հարկից նայում էր, խորհուդներ տալիս, ուղղություն ցույց տալիս, սիմետրիա բռնում: Բաս ձայնով մեկ էլ էնպես կգոռար, որ կողքի շենքից էլ էին գալիս տեսնելու, թե ինչ ա կատարվում: Ասենք էս կարգի անիմաստ օգնություն.

-Մի քիչ աջ քաշի… Լավ ա, լավ ա… Հոպ, այ ախպեր կամաց, պատը փլիր…

Հետո կազմակերպում էր ընդմիջում:

-Բա մի հատ պերեկուր չանե՞նք…

Էդ պերեկուրը հաց ուտելն ա բնականաբար իրա օղիով: Դրանից հետո գործը շարունակվում ա արդեն ոչ միայն գգմփ, դդմփ, դխկ-շխկով, այլ նաև երգով ու գոռոցներով:

Դուք երգ լսե՞լ եք ցեմենտ-բետոնի մասին: Պատկերացրեք կա, ես լսել եմ… Շատ խորիմաստ երգ ա, մեր հարևանի ստեղծագործությունն ա… Վտանգ կա, որ շոու-բիզնես կմտնի ու վաստակավոր արտիստի կոչում կստանա:

Ի վերջո, վերևի հարևանը նեղվում ա՝ դրսից նայելով ընդհանուր տեսարանին: Աջից-ձախից վերանորոգված բնակարաններ են, իսկ մեջտեղը մի տեսակ չի նայվում էլի: Համոզված լինելով, որ ես հաստատ ռեմոնտ անողը չեմ (դա ուրախալի փաստ ա նրա համար), նա անցնում ա գործի, չնայած որ արդեն հոկտեմբեր ամիսն էր: Բա առաջին 2  վերանորոգումից հետո ահագին շինանյութ ա ավելացել, ինքն էլ քանի որ մասնակցություն ունեցել ա էդ հույժ կարևոր գործում՝ ծաղկացնելով դժվար աշխատանքը երգ ու պարով, անշուշտ նվիրաբերություն էր ստացել ավելացած գաջը, ցեմենտը, ավազը և այլն: Ու այ էստեղ, իմ դանդաղ մահի հետ կապված աշխատանքները պլավնի անցում են կատարում երկրորդ հարկ:

«третья часть марлезонского балета» !!!!

Պարզ չի՝ երբ կավարտի ու էնպես չի, որ էլ չի անելու… Դա նրա հոբբին ա դարձել: Քանդել, սարքել, սարքածը քանդել, էլի սարքել: Երևանը սարքողներից ա սովորել…

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել