Հըմ... Ասում են` ֆեմինիստական հասարակությունում կանայք սկսում են խուսափել ամուսնությունից, որովհետև, ալյա, ավելի ինքնուրույն են, ու իբր էլ տղամարդ պետք չէ իրենց: 
ա. Նախ նման բացատրությունն արդեն խոսում է այն մասին, որ ֆեմինիստական հասարակությունում կանայք տղամարդու և ընդհանրապես կյանքի նկատմամբ ունեն զուտ սպառողական վերաբերմունք:
բ. Կանանց կողմից սպառողական վերաբերմունքը ծնում է նմանատիպ պատասխան վերաբերմունք կնոջ նկատմամբ տղամարդկանց կողմից (սկսվում է մրցակցություն, թե ով ում ավելի շուտ կհասցնի գցի): Յուրաքանչյուր գործողություն ծնում է հակադարձ գործողություն, որը փորձում է համակարգը քիչ, թե շատ հավասարակշռված վիճակի բերել:

գ. Ֆեմինիստական հասարակությունում ոչ թե կանայք չեն ուզում ամուսնանալ, ինչպես փորձում են համոզել կեղծ մարգարեները, այլ տղամարդիկ են սկսում խուսափել ամուսնությունից` նման կերպ ապահովագրելով իրենց հոգեկան առողջությունն ու ֆինանսական միջոցները: Կինը գերադասելի է դառնում սիրուհու կարգավիճակում, որը, նպատակահարմար լինելու դեպքում, հետագայում կարող է նաև ժառանգ պարգևել ու վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել