Գրոզնիում կայացած Կադիրովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Արման Դարչինյանը նվաճել է բրոնզե մեդալ: 69 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոնը վստահ ելույթ է ունեցել և կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Արմանի մեդալը կարող էր ավելի բարձր հարգի լինել: Կիսաեզրափակչում ղազախ բռնցքամարտիկի հետ մենամարտում մրցավարները երկու մարզիկներին էլ տվել են հավասար միավորներ, և կրկին վերջնական ընտրությունը մնացել է համակարգչին: Ցավոք, չարաբաստիկ համակարգիչը նախապատվությունը տվել է ղազախ մարզիկին:
Հիշեցնենք, որ օգոստոս ամսին հայ բռնցքամարտիկները նվաճում են արդեն 3-րդ մեդալը: Նախ՝ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Արամ Ավագյանն արժանացավ բրոնզե մեդալի, ապա Անուշ Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ այժմ էլ Արման Դարչինյանը բրոնզե մեդալի արժանացավ Կադիրովի անվան միջազգային մրցաշարում: Օգոստոս ամսվա հաղթարշավը կարող են զարգացնել մեր երիտասարդ բռնցքամարտիկները, որոնք Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ից Ուկրաինայում կմասնակցեն Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարին:

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել