Դեմոկրատական աշխարհի անբարոյականությունների մասին լիքը բաներ են խոսվել: Էսօր ուզում եմ երկու բառ ասել այդ անբարոյականություններից Խաղաղության նոբելյան մրցանակ կոչվածի մասին:
Էս մրցանակը հաճախ տրվել է մարդկանց, որոնց ավելի ճիշտ կլիներ որպես պատերազմական հանցագործ մահապատժի ենթարկել:
Օրինակ՝ Խաղաղության նոբելյան մրցանակակիր է Շիմոն Պերեսը՝ Մերձավոր Արևելքի խոշորագույն խառնակիչներից մեկը: Մրցանակակիր է Բարաք Օբաման: Այդ մրցանակի հավակնորդ են եղել անգամ Լենինն ու Ստալինը, Հիտլերն ու Մուսոլինին:
Հետո. էս մրցանակի դափնեկիրների մեջ է, ասենք, ՄԱԿ-ը: Հիմա ինձ ասեք՝ 2001 թվին, այսինքն՝ երբ ամերիկյան զորքը մտավ Աֆղանստան, ու ՄԱԿ-ը դրա դաբրոն դեկտեմբերին տվեց, դրա՞ համար տվեցին Նոբելյան մրցանակ: Էդ կոնտեքստում Նոբելյան մրցանակ կարելի էր տալ Հեյդար Ալիևին, չնայած սա ավելի փոքրամասշտաբ ջարդերի հրաման էր տվել:
Խաղաղության նոբելյան մրցանակ ստացավ էն պակիստանցի 17 տարեկան աղջիկը՝ Յուսուֆզայ Մալալան: Ստեղ ամենակարևոր հարցը, ԱՐԱ, ԴՈՒՔ ԼՐԻՎ ՑՆԴԵԼ Ե՞Ք:
Հ.Գ. Հանկարծ չասեք, թե Ֆրիտյոֆ Նանսենն էլ արժանի չէր: Բացառություններ լինում են, աշխարհը երբեմն ցանկանում է բարոյական երևալ: