Տարեց ցուցարարաին ապտակած ոստիկանի լիզաորությունները դադարեցվել են ու սկսվել է քննություն: Լավ ա, օրենքով ա, քաղաքակիրթ ա ու անգամ եթե տարեց ցուցարարը մեր ա հայհոյել իրան՝ ինքը իրավունք չուներ համազգեստ կրելով գործեր այնպես, ինչպես գործել է: Էդ պահից սկսած, նա դուրս է եկել օրենքի ու լիազորությունների սահմանից, հետևաբար պետք է պատասխան տա ըստ օրենքի:
Բայց մյուս կողմից, եթե իրոք էդ տարեց ռեվոլյուցիոները սեռական բնույթի հայհոյանք է տվել ոստիկանի մոր հասցեին, ուրեմն անարդար կլինի, եթե պատասխանատվության ենթարկվի միայն վիրավորված արժանապատվությունից ելնելով օրենք խախտած ոստիկանը: Եթե ոստիկանին պատժելու են մինչև վերջ, ուրեմն պետք ա մինչև վերջ պատժվի նաև այդ ցուցարարը, իսկ որքան տեղյակ եմ, նրա ենթադրյալ արարքի համար մինչև 2 տարի ազատազրկում է հասնում:
Ու դա ճիշտ կլինի, որովհետև օրենքն է այդպես պահանջում ու օրենքը չպետք է ընտրողաբար գործի:



