Խմորի այս չափաքանակով ստացվում է 2 հատ թխվածք:
Սառեցված և կտրատված կարագը խառնել ալյուրի և սոդայի հետ, ապա ավելացնել մածունը և արագ հունցել խմորը, քանի դեռ խմորը չի սկսել շերտավորվել: Տեղափոխել խմորը սառնարան 1 ժամով:
Առանձնացնել խմորից որոշակի մաս, սեղանին շաղ տալ ալյուրը, ապա ուղղանկյունաձև բացել խմորը 4մմ հաստությամբ շերտով: Կտրել խմորը ժապավենաձև: 
Ամեն ժապավենի վրա շարել կորիզահանված բալերը, վրան շաղ տալ շաքարավազ, ապա միացնել ժապավենների աջ և ձախ ծայրերը՝ ստանալով խողովակներ:
Կլոր ձևամանի մեջ շրջանաձև տեղավորել խողովակները:Թխել ջեռոցում 30րոպե 180աստիճանոմ:
Մատուցելիս թխվածքի վրա շաղ տալ շաքարի փոշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել