Գիտնականնրեը սենսացիոն բացահայտում կատարելու ճանապարհին են, հայտնում է toneto.net-ը: Միգուցե վերջապես գտնվել է հրաշագործ դեղը, որը կարող է բուժել քաղցկեղը: Հետազոտությունները ցույց են տվել, որ շնաձկան արյունը պարունակում է հատուկ հակամարմիններ, որոնք կարող են օգնել բուժել կրծքի ուռուցքը:
Աբերդինի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ շնաձկան իմունային համակարգը կարող է բժշկության մեջ շատ հարցերի պատասխան տալ: Այն կարող է փրկություն հանդիսանալ քաղցկեղով հիվանդ շատ մարդկանց համար:
Գիտնականները փորձ են կատարել՝ ուռուցքի մակերևույթից սպիտակուց են վերցրել և ներարկել շնաձկան մեջ, որպեսզի հետևեն օրգանիզմի հետագա ռաեկցիային և այն բանին, թե ինչպես է այն սկսում արտադրել հակամարմիններ:
Երկու ամսվա ընթացքում սպիտակուցը գոյատևում է շնաձկան օրգանիզմում, որից հետո գիտնականները շնաձկան պոչից վերցնում են փորձանմուշ: Մեծ հույս կա, որ շնաձկան արյունը պարունակում է այն հակամարմինները, որոնք անհրաժեշտ են ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի համար և որոնք կարող են կանգնեցնել ուռուցքային բջիջների աճը: Այդ հակամարմինների սինթետիկ տարբերակը կարող է օգտագործվել որպես դեղ: Շնաձկան արյան մեջ պարունակող հակամարմինները առանցքային նշանակություն ունեն քաղցկեղի բուժման համար, քանի որ ընդունակ են թափանցելու սպիտակուցների ամենադժվար հասանելի մասերը, որտեղ ուրիշ պատրաստուկներ չեն կարող հասնել:



