Դուբայը Արաբական Միացյալ Էմիրությունների ամենամեծ քաղաքն է։ Նրա նավանումն անմիջականորեն ասոցացվում է ահռելի հարստության և չտեսնված շքեղության հետ, որը հաճախ դուրս է գալիս նույնիսկ տրամաբանության սահմաններից։
Առաջարկում ենք ավելի լավ ծանոթանալ Դուբային՝ պատկերացնելու համար, թե ինչպես կարելի է համատարած անապատի մեջ կառուցել աշխարհի շքեղագույն քաղաքներից մեկը՝ ներդնելով անսահմանափակ քանակության գումարներ։
Այնտեղ, որտեղ տարիներ առաջ միայն անապատ էր, վեր են խոյանում ամենաբարձր երկնաքերները։

Շենքերն այստեղ բարձր են նույնիսկ ամպերից...

Համատարած ավազի ֆոնին գերժամանակակից ճարտարապետությունը կարծես այլ մոլորակից բերված լինի։

Համատարած ավազի և պալմաների մեջ անսպասելիորեն կարող ես տեսնել հսկայական և լավագույնս խնամված գոլֆի դաշտեր։

Դուբայի այգիները նույնքան ֆանտաստիկ են։

Այստեղ համարձակորեն փոխում են ծովի ռելիեֆը՝ կառուցելով նոր կղզիներ։

Ընդ որում, այդ արհեստականորեն ստեղծված ցամաք տարածությունները կարող են լինել ցանկացած ձևի։

Եթե երկնաքերները, ծաղկած այգիներն ու չքնաղ կղզիներն արդեն սովորական են դարձել, կարող ես ուղևորվել ստորջրյա ռեստորան՝ ընթրելու։

Կամ գիշերել ծովի հատակում կառուցված հյուրանոցում։

Օվկիանոսի բնակիչների հետ կարելի է ծանոթանալ նաև առևտրային կենտրոնում։
Այդուհանդերձ, ցանկանում եք նաև դահուկներով սահե՞լ։ Խնդիր չէ։ Անապատում նույնպես ձյուն կա։

Կարելի է նույնիսկ օգտվել սառցե սրճարանից։

Իսկ երբ սկսեք կասկածել, որ գտնվում եք ոչ թե անապատում, այլ Հյուսիսային բևեռում, ապա բարի գալուստ ուղտերի մրցաշար, որոնց կառավարում են ռոբոտ-ժոկեյները։

Դուբայում ավտոմեքենաներն աննկարագրելի շքեղ են։

Իսկ վարորդներին այստեղ ուղեկցում են այսպիսի անմեղ «փիսիկներ»։

Որպեսզի այստեղ կարողանան երթևեկությունը խախտողների «հախից գալ», ոստիկանները նույնպես ապահովված են գերհզոր ավտոմեքենաներով։

Ոսկերչական խանութներում վաճառվող զարդերն այնքան ծանր են, որ ամեն մարդ չէ, որ ի վիճակի է դրանք բարձրացնել։

Երեխաներն այստեղ շքեղությանը վարժվում են դեռևս օրորոցից։

Ոսկին այստեղ այնքան ընդունված ապրանք է, որ այն վաճառվում է նույնիսկ նման ավտոմատ սարքավորումներով...

Ահա այսպիսին է Դուբայը՝ անհավանական շքեղ, հարուստ ու խելացնոր...




