1945 թվականի ապրիլի վերջին, Գերմանիայի Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության գործավար Մարտին Բորմանը հրահանգ ստացավ կապ հաստատել չեզոք երկրներից մեկի լրատվամիջոցների հետ, որպեսզի նրանք կազմակերպեն Ադոլֆ Հիտլերի վերջին հարցազրույցը: Շվեյցարացի լրագրող Կուրդ Շվեյդելը Ադոլֆ Հիտլերի հետ վերջին հարցազրույցն անց է կացրել ապրիլի 29-ին` վերջինիս ինքնասպանությունից մեկ օր առաջ, բայց այդ հարցազրույցը դարձավ նաև լրագրողի վերջին հարցազրույցը, ով սպանվեց Ռեյխսկանցելյարիայի գրոհի ժամանակ, իսկ նրա ծոցատետրն ու ձայնագրությունները հայտնաբերվելուց հետո ուղարկվեցին Մոսկվա։ Ահա Հիտլերի վերջին հարցազրույցը.
27 տարի առաջ, երբ Դուք մտաք քաղաքական պայքարի մեջ, ենթադրո՞ւմ էիք արդյոք, որ Ձեզ այսպիսի վերջ է սպասվում:
Ա.Հ. Այո, արդեն այն ժամանակ մենք շատ լավ հասկանում էինք, թե ինչի ենք գնում: Մենք որոշիչ պայքարի մեջ էինք մտել, որը պետք է կանխորոշեր սպիտակ ռասսայի կյանքն ու գոյության հարցը: Որպես հարցի գին՝ մենք դրեցինք ամեն ինչ, և կարող էր միայն երկու արդյունք լինել. կամ մենք կհաղթենք, կամ էլ վերջնականապես կկործանվենք:
Այսօր 1945 թվականի ապրիլի 29-ն է: Գիտակցո՞ւմ եք արդյոք, որ Դուք պարտություն եք կրել:
Ա.Հ. Ես չեմ կարծում, որ մենք պարտվել ենք: Այո, Գերմանիան պարտվել է, վերմախտը ջախջախված է, բայց մենք թափ տվեցինք հզորագույն մի գաղափարի: Նացիոննալ սոցիալիզմը հստակորեն ցույց տվեց իր առավելությունները: Հիշե՛ք 1918 թվականը, 20-ական թվականները… ի՞նչ վիճակում էր Գերմանիան այդ ժամանակ: Ընդամենը մի քանի տարում մեր հաջողվեց ստեղծել մարդկության պատմության ամենահզոր ու կատարյալ տերությունը, մենք կառուցեցինք տնտեսություն ու դաստիարակեցինք առողջ սերունդ, որը առողջ էր թե ֆիզիկապես, թե հոգեպես: Ի վերջո, պատմության մեջ մնում է միայն մեծը: Ո՞վ է այսօր հիշում այն հազարավոր ստրուկներին, ովքեր զոհվեցին` կառուցելով եգիպտական բուրգերը, իսկ պատմության մեջ մնացին միայն հսկա բուրգերը:
Այո, մենք ընկանք այդ պայքարում, բայց այդ անկումը դեպի վեր էր ուղղված: Նացիոնալ սոցիալիզմին է պատկանում ապագան, և ես չեմ վախենա ասել, որ 21-րդ դարը լինելու է նացիոնալ սոցիալիզմի դարը: Ես չեմ զարմանա, եթե 21-րդ դարում Ռուսաստանում հաղթանակի նացիոնալ-սոցիալիզմը: Պատերազմի տարիներին ես ստիպված էի վերանայել ռասսայական իմ աշխարհայացքը և մի բան հստակ կարող եմ ասել. Եվրոպայում ոչ ոք չգիտի Ռուսաստանը և չի էլ իմացել: Ես բնավ չեմ իդեալականացնում ռուսներին և առաջվա պես համարում եմ, որ նրանց մեջ չափից շատ է ասիականը, բայց փաստը մնում է փաստ` ռուս ազգը ավելի դիմացկում և ուժեղ գտնվեց այս խելահեղ պատերազմում, և ես չեմ զարմանա, եթե սպիիտակ ռասսայի փրկությունը գա Արևելքից: Դա տրամաբանական կլինի:
Դուք ասացիք, որ հաղթեցիք գաղափարապես, բայց պարտվեցիք պատերազմում: Տրամաբանական հարց է ծագում. արդյո՞ք պետք էր այս պատերազմը, եթե դա այդպես է:
Ա.Հ. Դուք այնպես եք խոսում, ասես միայն ինձանից էր կախված` սկսե՞լ այդ պատերազմը, թե՞ ոչ: Ես գիտեմ, որ մեր զոհվելուց հետո բոլոր շներին մեզ վրա բաց կթողնեն և մեզ ագրեսոր ու պատերազմ հրահրող կանվանեն, բայց դա ճիշտ չէ. ոչ ես, ոչ էլ ինչ որ այլ մեկը Գերմանիայում չէինք ցանականում, որ այս պատերազմը լինի: Գերամանացիների նոր սերունդը կուռ և առողջ պետություն էր ստեղծում, և նրանց մեղավորությունը չէ, որ չորսբոլորը փորձում էին նրանց խանգարել: Անգլիացիները, ամերիկացիներն ու հրեաներն արեցին ամեն ինչ, որպեսզի այս պատերազմը սկսվի, որպեսզի մեկընդմիշտ ոչնչացվեին նացիոնալ սոցիալիզմի ծիլերը: Միայն տկարամիտը կարող է հավատալ, որ այս պատերազմը մեր ստրատեգների միտքն էր: Ինքներդ դատեք` 1939 թվականին մենք միանգամից հայտնվեցինք թշնամիների շրջափակման մեջ, որոնք մեզ գերազանցում էին թե քանակապես, թե տեխնիկապես, բայց անգամ նման պայմաններում գերմանական ոգին աշխարհին ցույց տվեց հերոսության հրաշալի դրսևորումներ…
Հետադարձ հայացք նետելով` Դուք Ձեր կատարած որոշ արարքներից չե՞ք վախենում: Օրինակ՝ հրեական հարցի վերջնական լուծումը։
Ա.Հ. Գերմանիայի համար այս ողբերգական ու օրհասական պահին ես չեմ կարող մտածել հրեաների մասին:
Ձեր ո՞ր որոշման համար եք ամենից զղջում
Ա.Հ. 1934 թվականին բանակի վերնախավի ցրելն ու Ռեմայի մահապատիժը։ Այդ ժամանակ ես ուղղակի տրվեցի իմ էմոցիաներին, դեր խաղացին նաև ներկուսակցական կեղտոտ խաղերը։ Էռնստն իր բոլոր թերություններով հանդերձ նվիրված նացիոնալ-սոցիալիստ էր և առաջին իսկ օրերից ինձ հետ էր՝ ուս ուսի տված։ Ես գիտեմ՝ այն ժամանակ շատերը մեղադրեցին նրան նացիոնալ հեղափոխությունը դավաճանելու մեջ։ Էռնստն իմ ընկերն էր և մահացավ իմ անունը շուրթերին։ Եթե նա այսօր իմ կողքին լիներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ։
Իսկ վերմախտն ինձ ուղղակի դավաճանեց, ես կործանվում եմ իմ սեփական գեներալների ձեռքով:
Ստալինն անկրկնելի քայլ արեց, երբ Կարմիր բանակի ներսում կատարեց մասսայական զտում` ձերբազատվելով հղփացած և ուռճացած արիստոկրատիայից: