Tert.am-ը գրում է.

The Huffington Post-ը հայտնում է Քարդաշյանների ընտանիքի առաջ ծառացած նոր «խնդրի» մասին, որը լուծվում է քվեարկությամբ:

Քիմ Քարդաշյանի փոքր քույրերից Քայլին հագել է իրենց մոր` Քրիս Ջեների հին լողազգեստը: Իսկ Քլոե Քարդաշյանը, որը Քիմի հետ Հայաստան էր եկել, սոցցանցերում տարածել է միևնույն լողազգեստով իր մոր ու քրոջ համադրված լուսանկարը և առաջարկել «քվեարկել», թե նրանցից ում է լողազգեստը ավելի սազում:

Աղբյուրը նկատում է, որ սա հանգստի սեզոնի համար շատ ակտուալ հարցադրում է: Ի դեպ, Քայլին մոր լողազգեստը հագել էր Մեքսիկայում հանգստանալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել