Replik.am-ը գրում է.
Ամերիկացի լեգենդար բասկեյտբոլիստ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, NBA-ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը դատարանի որոշմամբ 8,9 միլիոն դոլար կստանա սուպերմարկետների ցանցից, որի ղեկավարությունն առանց մարզիկի թույլատվության վերջինիս անունն օգտագործել է իր գովազդային արշավի ժամանակ:
«Ես գոհ եմ այսօևվա դատավճռից: Ոչ ոք իրավունք չունի ձեր անունն օգտագործել առանց համապատասխան թույլատվության»,-ասել է Ջորդանը:
Հավելենք, որ սուպերմարկետների ցանցը ցանկանում էր ընդամենը 126 900 դոլար վճարել:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=65796
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել