Մի քանի օրից սկսվելու են «Ամենախելացի» հեռուստանախագծի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները։ Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ մեր աշակերտներն այս տարի 20 մեդալ բերեցին միջազգային օլիմպիադաներից։ Ընդ որում 20-ից 14-ը բերել են ֆիզմաթ դպրոցի երեխաները, 4-ը` Քվանթի, 1-ը` Այբի և 1-ը` Գյումրիի Ֆոտոն վարժարանի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել թե այդ դպրոցների ուսուցիչներից և ծնողներից, և թե Ամենախելացի նախագծի մասնակիցների ուսուցիչներից և ծնողներից։ Թե օլիմպիադաների, թե Ամենախելացիի փորձը ցույց է տալիս, որ ԴՊՐՈՑԻ տնօրենից և կոլեկտիվից շատ բան է կախված։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/986473371395227
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել