Ով էր ամենատարեց հայ «օրենքով գողը», և ինչով է նա հայտնիArmlur.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, օգոստոսի 18-ին 87 տարեկան հասակում Երևանում մահացել է հայ ամենատարեց «օրենքով գող» Կառլեն Թովմասյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Գիժ Կառլեն անունով: Ընդունված է ասել, որ Կառլեն Թովմասյանը, չնայած հանցավոր կենսակերպին, գողական աշխարհի հայտնի դեմք չի դարձել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ նրա սահմաններից դուրս:

Մարդկանց հիշողության մեջ նա մնացել է իր ոչ համարժեք արարքներով, ինչի հետևանքով էլ ստացել է «Գիժ» մականունը: Պատմում են՝ խորհրդային տարիներին խելագար ձևանալով՝ Կառլենը սեփական կղկղանքից սարքված «նռնակներ» է նետել ոստիկանների վրա:

Նրան մեղադրում էին տիտղոսը շահարկելոով՝ Ձետոյի և Ասոյի դեմ ինտրիգներ կազմակերպելու մեջ՝ դրա համար որևէ հիմք չունենալով: Նմանատիպ դեպքերից մեկից հետո, երբ Կառլենը կրկին չէր կարողացել հիմնավորում ներկայացնել, գողերի հավաքից հետո նրան թողել էին բաց դաշտում՝ այդպիսով ցույց տալով նրա նկատմամբ վերաբերմունքը:

Սակայն Կառլենին անձամբ ճանաչողներն ասում են, որ լավ մարդ էր. ուշադիր և հոգատար էր շրջապատի հանդեպ և ոչ մեկի նկատմամբ վատ արարքներ չեր անում: Կառլենը, ինչպես գողերին է հարիր, համեստ էր ապրում, նրա տան դուռը միշտ բաց էր բոլորի առջև: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել