Araratnews.am-ը գրում է.
Կորեական երկու պետությունների միջև ապառազմական գոտում գտնվող Փհանդունջոմ բանակցային կետում «2+2» ձևաչափով մեկնարկել են Փհենյանի և Սեուլի միջև ծագած ճգնաժամը կարգավորելու նպատակով բանակցությունները. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հարավային Կորեայի կողմից բանակցություններին մասնակցում է Նախագահի երկրի անվտանգության հարցերով խորհրդական Կիմ Գվան Չժինը ու ազգային միավորման հարցերով նախարար Հոն Յոն Փհյոն, իսկ Կորեական Ժողովրդական Դեմոկրատական հանրապետության կողմից ՝ Կորեական ժողովրդական բանակի քաղաքական վարչության ղեկավար Հվան Բյոն Սոն ու Կորեայի աշխատանքային կուսակցության միավորման հարցերով բաժնի ղեկավար Կիմ Յան Գոնը:
ԿԺԴՀ-ն վերջնագրի ձևով պահանջել էր ապամոնտաժել երկու երկրների սահմանային գոտում գտնվող բարձրախոսները` հյուսիսկորեական կողմի դեմ իրականացվող քարոզչական հեռարձակումները դադարեցնելու համար:
Բանակցությունների վերաբերյալ երկու երկրները պայմանավորվել էին ԿԺԴՀ վերջնագրի ժամկետի լրացումից մի քանի ժամ առաջ: