Երբ Օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի հավասար, Սահմանադրությունը նմանվում է փոշոտ պատյանում փակված ջութակի, որի ջութակահարը բոլորի թվում է, ոչ թե՝ ոմանց. նրան օրենքով արգելված է մոտ գալ իր ջութակին: Իսկ թե այդ ջութակը Ստրադիվարիուսի ձեռքի գործ է, թե բարենորոգիչ փինաչու՝ ոչ մի նշանակություն չարժե: 
Պատմությունը հուշում է, որ Սահմանադրությունը անընդհատ փոփոխելը կարող է այն վերջ ի վերջո կատարելապես անգործածելի դարձնել:
Սահմանադրագետները նախ պետք է կարողանային փաստարկել, որ գործող Սահմանադրությունը, ահա, այսպիսի և այնպիսի իրավաքաղաքական ճգնաժամ է հարուցել: Ինչը իրականում անհնար է անել, որովհետև բոլոր իրավիճակներում Սահմանադրությունը ելքեր ունեցել է, այն գործադրողներն են զբաղվել դրանք փակելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել