Ladynews.am-ը գրում է.
Այս լեգենդար անհատականության գերող հմայքը միշտ զարամցրել է շրջապատողներին: Յուրահատուկ, անկրկնելի գեղեցկությունը նրանում զուգակցվում էր սուր մտքի, շշմեցուցիչ աշխատասիրության և ամուր բնավորության հետ:
Շանելը միշտ ընթացել է հոսանքին հակառակ: Ապրել, գործել, հաղթանակների է հասել ի հեճուկս, կոտրել է ավանդույթները, նոր ճանապահներ գցել. «Լինել ուրիշներից տարբերվող` հեշտ է, սակայն լինել յուրահատուկ` բարդ գործ է»:
1) Եղիր քո կյանքի հերոսուհին
Կոկո Շանելը մեծագույն դիզայներ է դարձել ոչ ճակատագրի բերումով, այլ սեփական ջանքերի շնորհիվ: Կարելի՞ է արդյոք նրան հաջողակ համարել: Մանկուց նա նա ապրել է աղքատ ընտանիքում, իսկ 6 տարեկանում որբացել է: Անշուշտ, ողջ կյանքում նա կարող էր իրեն զոհի կերպարի մեջ պահել, միշտ շեշտելով, թե որքան անարդար է կյանքը, սակայն ընտրում է այլ ճանապարհ: Նա ստիպված էր սկսել ամենապարզից` օրվա ընթացքում աշխատելով դերձակուհի, իսկ երեկոյան հանդես գալիս կաբարեում:
2) Ձգտիր պարզության ամեն ինչում
Իր հավաքածուները մշակելիս Շանելը հիմքում դրել է էսենցիալիզմը, նա աշխատում էր ազատվել անպետք բաղադրիչներից, որպեսզի հասներ կատարելության: Այդպես էլ ծնվեց պարզ սև շրջազգեստը, որը մինչ օրս համարվում է բարձր ճաշակի և նրբագեղության խորհրդանիշ: Շանելը գտնում էր, որ գեղեցիկ կյանքի գաղտնիքը հաշվարկված ու հստակ լինելն է, և ոչ թե այն ամեն ինչով լցնելու ձգտումը, որն առաջին հայացքից կարող է օգտակար թվալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



