Բաղադրաությունը

շերտավոր խմոր 1կգ
տավարի կամ ոչխարի միս 600գր (աղացած)
սոխ 2 հատ
աղ 2թ/գդ
չաման 1,5թ/գդ
սև պղպեղ 1թ/գդ
ձու 1 հատ (խառնած 2ճ/գդ ջրի հետ)
քունջութ՝ սև կամ սպիտակ

Պատրաստման եղանակը

Մսին խառնել մանր կտրատված սոխը, համեմել աղ և պղպեղով, չամանով, լավ խառնել ձեռքերով:
Խմորը բաժանել մանր գնդերի, ապա բարակ բացել ամեն գունդը:
Խմորի ամեն շրջանակի վրա դնել մեկական գդալ միս:
Եռանկյունաձև ծալել խմորները:
Խմորների վրա քսել ձուն, ապա շաղ տալ քունջութը:
Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, վրան շարել կարկանդակները և եփել 20րոպե 215աստիճանում, ապա իջեցնել ջերմաստիճանը մինչև 175 և եփել այդպես 15-20րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել