Panorama.am-ը գրում է.
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերթական անգամ հայտարարել է, որ ֆուտբոլիստի` մի ակումբից մյուսը տեղափոխությունը շատ բարդ գործընթաց է:
«Ես սպասում եմ, որ «Արսենալն» ինչ-որ մեկի հետ պայմանագիր կստորագրի, սակայն ներկա պահին ակումբը բանակցություններում մոտ չէ համաձայնությանը,- ասել է Վենգերը «Լիվերպուլի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում:- Լսում եմ բոլորին, բայց որոշման ընդունումն ու պատասխանատվությունը ինձ վրա են: Եթե ես հետևեի բոլորի խորհրդին, ապա ժամանակին հաստատ չէինք հրավիրի Վիեյրային, Անելկային կամ Անրիին: Իմ կարծիքն այսպիսին է. մինչև առաջնության մեկնարկը տրանսֆերային պատուհանը պետք է փակված լինի: Դա կհավասարակշռի թիմերին: Երբ դեռ համալրվելու հնարավորություն կա, ապա դա որոշակիորեն հեշտ է այն թիմերի համար, որոնք վատ են մեկնարկել: Մարզիկշչը նայում է թիմի խաղին ու հասկանում, թե ինչը չի բավարարում: Ուստի կարող է իրավիճակը շտկել խոշոր գնումով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ