Այնպես հիասթափեցնող է իրենց քաղաքացիական հասարակություն կոչող, հավասար իրավունքներ ու օրինականություն ճվճվացող ջահելների պահվածքը, որոնք կարծես սատանայացած, փրփուրը բերաններին ու ատելությունը աչքերում գրում են, թե ինչպես են սատկացնելու, տանջելու, քարերով գլուխ ջարդելու կամ կեղտոտ բառերով ստորացնելու ոստիկանին, որը չարաշահել է իրավասությունները, կատարել է օրենքով պատժելի արարք պետք է կրի պատասխանատվություն նույն օրենքով սահմանված կարգով: Լավ, չէք հասկանում որ դուք ողորմելի եք կողքից նայողի աչքին: Այսինքն դուք ինչով եք տարբերվում?
Խորհուրդ կտամ մյուս հանրահավաքը որ անեք` ինքներդ ձեր դեմ արեք էլի .. Ախր գոնե մեջներդ իրական հեղինակություն ունեցող մարդ չկա, որ սենց բարի խորհուրդներ տա? Պատկերացնում եմ` ձեր մեծ մասը հենց նույն փողոցային ու սամասուդի բարքերով մեծացածներն են, (անցած շաբաթվա սամասուդն էլ օրինակ) ովքեր դժգոհ են ոչ թե կարգերից, այլ սեփական կարգավիճակից: Հետևաբար ցանկանում են ոչ թե կարգը փոխել, այլ սեփական կարգավիճակը, ու միայն:



