Մարդկանց սուիցիդալ վարքը հնարավոր է կանխատեսել արյան անալիզի միջոցով: Նման եզրակացության են եկել հոգեբույժները՝ ուսումնասիրելով շիզոֆրենիկների ու կյանքից ինքնակամ հեռացածների ՌՆԹ-ն, հայտնում է Telegraf-ը:
ԱՄՆ-ի Ինդիանապոլիսի համալսարանի գիտնականները նշել են, որ քաղաքացիական ու ռազմական ոլորտներում մեծ խնդիր հանդիսացող ինքնասպանության կանխատեսման օբյեկտիվ նախանշաններ մինչ այժմ չկային:
Կամավորներից արյուն վերցնելով՝ գիտնականներն ինքնասպանության համար «պատասխանատու» 5 գեներ են հայտնաբերել: Դրանցից ամենահավանական թեկնածուն էլ SAT1 գենն է, որը սկսում է գործել բջիջների վնասման կամ սթրեսների դեպքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել