Tert.am-ը գրում է.
Փիթեր Մորգանի The Audience պիեսի հիման վրա, որն այդքան սիրում են Թագավորական ազգային թատրոնում, ֆիլմ կնկարահանվի, գրում է buro247.ru-ն:
Մորգանի պիեսի սյուժեն պատմում է Էլիզաբեթ 2-րդ թագուհու կառավարման տասնամյակի մասին: Ապագա սերիալի տասը մասերից յուրաքանչյուրը կներկայացնի թագուհու կառավարման մեկ տարին: Ուշադրության կենտրոնում կլինեն բազմաթիվ աուդենցիաները, ինչպես նաև այն ամենը, ինչ կապված է նրանց հետ՝ ինտրիգներ, գաղտնիքներ, խարդախություններ և, իհարկե, սիրային կապեր, այն ամենը, ինչ տեղի է ունեցել 1952-ից Բուքինգհեմյան պալատում և Դաունինգ-սթրիթ, 10 հասցեում, և հետագայում ազդել է 20-րդ դարի պատմության ընթացքի վրա:
Այս ամենի մասին էլ կնկարահանվի սերիալ, որը կկոչվի «Թագը»: Ֆիլմի պրոդյուսերը և սցենարիստը կլինի Փիթեր Մորգանը, իսկ ռեժիսորը՝ Սթիվեն Դոլդրին:
Առաջին սերիաները կհեռարձակվեն Netflix-ով 2016-ի կեսերին: Գլխավոր դերերում հանդես կգան Քլեր Ֆոյը, Մեթ Սմիթը և Ջոն Լիտգոուն: