Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` բրիտանացիների մոտ 1/3-ը վերջին տարիներին Միացյալ Թագավորությունում ուժգնացած ներգաղթյալների հոսքը համարում է բոլոր մարտահրավերներից ամենալուրջը, որոնց հետ հարկադրված է բախվել երկիրը:
Այդ մասին է վկայում Ipsos Mori կազմակերպության իրականացրած հետազոտությունը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 մարդ, որոնց 32 տոկոսը ներգաղթը համարել է միակ ու ամենագլխավոր մարտահրավեր:
Ընդ որում` հարցվածների մոտ 50 տոկոսը ներգաղթյալների հոսքի ուժգնացումից բացի, նշել են նաև հասարակական այլ խնդիրներ, ինչպիսիք են բուժսպասարկման որակն ու տնտեսական ճգնաժամը:
Ipsos Mori հետազոտական ինստիտուտի տնօրեն Բոբ Դաֆին հայտարարել է, որ իրենք երբևէ ականատես չեն եղել ներգաղթյալների ներհոսքի կապակցությամբ նման խորը մտահոգության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



