Մեծ Բրիտանիայից 46-ամյա Սարա Չալմերսը մասնակցել է հետազոտության, ինչը պետք է ակնառու կերպով ցույց տար, թե ինչպես է քնի պակասը ազդում օրգանիզմի վրա, հայտնում է mirfactov.com-ը:
Մի քանի ժամով կրճատելով քունը՝ գիտնականները նկատել են կնոջ արտաքինի ակնհայտ փոփոխություններ` նրա մաշկի ծակոտիները 2 անգամ մեծացել են, իսկ դեմքին հայտնվել է կարմրություն: Շաբաթվա ընթացքում նա արագ հոգնել է և սկսել շատ քաղցր ուտել:
Գիտնականները դա բացատրում են այսպես. «Քնի անբավարարության դեպքում արտադրվում է կորտիզոլ` սթրեսի հորմոն: Այդ պատճառով մարդը դառնում է ավելի դյուրագրգիռ: Քնի պակասը ակտիվացնում է նաև ճարպագեղձերի աշխատանքը, ինչն էլ առաջացնում է մաշկային խնդիրներ: Միաժամանակ դադարում է աճի հորմոնների առաջացումը, ինչը պատասխանատու է մաշկի նորացման համար»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



