Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կհամոզի ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էսեկյել Լավեսիին տեղափոխվել Իտալիա:
Ինչպես հաղորդում է Sport Mediaset–ը, իտալացի մասնագետն անձամբ կփորձի բանակցություններ վարել արգենտինացի հարձակվողի հետ:
Հաղորդվում է նաև, որ փարիզյան ակումբն ամեն կերպ կփորձի խոչընդոտել վերջինիս տեղափոխությունն Իտալիա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել