Քանի օր է՝ վերջին գրառումն ինձ է սպասում. չէի ուզում մտնել, կարդալ, նեղվել, եթե սա լիներ օրագիր, հաճույքով կվառեի բոլոր նախկին գրառումներս... Համենայն դեպս, ոչ մի գրառում, որն ունի հատուկ հասցեատեր, չեմ ջնջի, արդեն որոշել եմ՝ ջեմ ջնջի. դրանք մի ողջ պատմություն ու կյանքի մաս են ինձ համար, պայծառ, ուրախ, երբ ամեն ինչ լուսավոր էր թվում, սերը՝ հարատև, իսկ դու՝ իդեալական ու աստվածային...
Այսպիսով, վերջին գրառում... Ես քեզ բաց եմ թողնում... իմ կյանքից, իմ առօրյայից, իմ սրտից... կապրես միայն իմ պայծառ հուշերում... Օրեր, երբ երջանիկ էինք, ու, գոնե իմ համոզմամբ՝ քո աչքերը սիրո լեզվով էին խոսում...
Հետագայում դու ինքդ կպատասխանես, թե ո՞ւմ կորցրիր. քո կյանքի առաջի՞ն սիրուն, միա՞կ սիրուն, պարզապես ընկերո՞ջը, թե՞ ես անցա-գնացի՝ առանց հետք թողնելու...
Դա ապագայում, իսկ հիմա՝ մնաս բարով, Ալբերտ, մնաս բարով, ես քեզ բաց եմ թողնում... Պահպանիր քեզ ու եղիր երջանիկ...



