Tert.am-ը գրում է.

Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկին հարվածած ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել